Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է - RadioVan.fm

Онлайн

Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

2020-01-15 16:43 , Право, 1751

Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որը պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով Դատարանի օգոստոսի 30-ի որոշմամբ կալանքի տակ է, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

«Նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։

Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»,-տեղեկացնում են նախկին պաշտոնյայի փաստաբանական խմբից՝ միաժամանակ հիշեցնելով, որ «Գագիկ Խաչատրյանն արդեն մոտ 6 ամիս է, ինչ կալանքի տակ է, նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով»։

Նրա փաստաբանները Գ․ Խաչատրյանի կալանավորումն անօրինական են համարում։

Նշենք՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում ՀՀ ֆինանսական կառույցի երկարամյա նախկին ղեկավարը նույն օրը ձերբակալվել է։

Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:

Лента

Рекомендуем посмотреть