«Հայաստանը կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով»․ Արսեն Բաբայանը՝ «Իմ քայլի» 37 պատգամավորի հեղինակած նախագծի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով»․ Արսեն Բաբայանը՝ «Իմ քայլի» 37 պատգամավորի հեղինակած նախագծի մասին

2020-02-05 18:49 , Политика, 1460

«Հայաստանը կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով»․ Արսեն Բաբայանը՝ «Իմ քայլի» 37 պատգամավորի հեղինակած նախագծի մասին

«Պատգամավորներ՝ (37 խորհրդանշական թվով)

Վահագն Հովակիմյանը, Արման Բոշյանը, Մերի Գալստյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Փամբուխչյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Կոնջորյանը, Վահե Ղալումյանը, Նարեկ Մկրտչյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Մարիա Կարապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լիլիթ Մակունցը, Արման Եղոյանը, Հովիկ Աղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Նարեկ Զեյնալյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Բեղլոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մաթեւոս Ասատրյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Լուսինե Բադալյանը և Սոս Ավետիսյանն այսօր ԱԺ են ներկայացրել Սահմանադրության փոփոխության այնպիսի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով»,-«Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ այդ նախագծի հեղինակներին պետք է հիշենք, «քանի որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում նրանք հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն»։

Նշենք՝ հրապարակված նախագծով «Իմ քայլը» «Սահմանադրական դատարանի (ՍԴ) ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամը» լուծելու նպատակով առաջարկում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը։

Лента

Рекомендуем посмотреть