Հայաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված 6 պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված 6 պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական

2020-02-04 15:26 , Общество, 1139

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված 6 պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով այս պահին հոսպիտալացված 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ելնելով նշվածից առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից»,- նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ նախօրեին ստացված լաբորատոր թեստերի շնորհիվ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշումն արդեն հնարավոր է։

Նշենք՝ Չինաստանում Առողջապահության ազգային հանձնաժողովի տարածած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի զոհերի թիվը այսօրվա դրությամբ հասել է 425-ի, վարակվածներինը՝ 20 հազար 438-ի:

Лента

Рекомендуем посмотреть