Հայաստանը կկարողանա ախտորոշել կորոնավիրուսը․ թեստերը երկրում են - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը կկարողանա ախտորոշել կորոնավիրուսը․ թեստերը երկրում են

2020-02-03 16:20 , Медицина, здоровье, 1707

Հայաստանը կկարողանա ախտորոշել կորոնավիրուսը․ թեստերը երկրում են

«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-եզրափակել է գրառումը նախարարը։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին հրավիրված մամլո ասուլիսում նախարար Թորոսյանը հայտել էր, որ Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ:

«Արտակարգ իրավիճակ է, և պետք է թեստերը գնել, մեկ թեստի արժեքն է 30 դոլար, այս պահին փորձում ենք ձեռք բերել շուրջ 200 թեստ»,-ասել էր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ թեստերը կիրառվելու են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում։

Փետրվարի 3-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 17 205-ի, 2 296 մարդու վիճակը գնահատվում Է՝ ծանր, 475 հիվանդ դուրս Է գրվել հիվանդանոցներից, մահացել է 361 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար:

Лента

Рекомендуем посмотреть