Աշոտյանն առաջարկում է բնակարանից հետո «խուզարկել» ՍԴ նախագահի ուղեղը - RadioVan.fm

Онлайн

Աշոտյանն առաջարկում է բնակարանից հետո «խուզարկել» ՍԴ նախագահի ուղեղը

2020-01-24 15:50 , Новости из Психушки, 1625

Աշոտյանն առաջարկում է բնակարանից հետո «խուզարկել» ՍԴ նախագահի ուղեղը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում այսօր իրականացված խուզարկությանը, որը, նշենք, ավարտվել է, փաստաբան Ամրամ Մակինյանի փոխանացմամբ՝ ոչինչ չի առգրավվել։

Արմեն Աշոտյանը գրել է․

«Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված:

Եթե դա էլ չօգնեց, արյան անալիզ վերցրեք, հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից:

Եթե այնտեղ էլ բան չգտնեք, առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են:

Եթե դա էլ չստացվեց, լյարդը նայեք, հաստատ մսխումների և վատնումների մասին աղաղակող ճարպային կուտակումներ կլինեն:

Փայծաղը ստուգեք, փայծաղը, կասկած չկա, որ չափերը նորմայից մեծ են: Սրանով կապացուցեք, որ տարիներ շարունակ Հրայրը խմել է ժողովրդի արյունը:

Եթե դա էլ չօգնեց, իջեք դեպի միզապարկ, այնտեղ էլ ավազ կլինի, ըստ ամենայնի՝ մանր ու միջին բրիլիանտներից կազմված:

Չէ, ավելի ներքև չիջնեք, քանզի ձեր պրոբլեմների սկզբնաղբյուրը հենց այնտեղ է»:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ում քննվող գործով մոտ մեկ ամիս առաջ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։

Քր. Օր-ի 308 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Лента

Рекомендуем посмотреть