«Հնարավորություն ենք տալիս մարդկանց տարվա ընթացքում փոքրիկ արձակուրդներ ունենալ»․ Մայիսի 29-ը կհամարվի ոչ աշխատանքային օր - RadioVan.fm

Онлайн

«Հնարավորություն ենք տալիս մարդկանց տարվա ընթացքում փոքրիկ արձակուրդներ ունենալ»․ Մայիսի 29-ը կհամարվի ոչ աշխատանքային օր

2020-01-23 17:49 , Общество, 1408

«Հնարավորություն ենք տալիս մարդկանց տարվա ընթացքում փոքրիկ արձակուրդներ ունենալ»․ Մայիսի 29-ը կհամարվի ոչ աշխատանքային օր

ՀՀ կառավարությունը որոշել է մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրվան հաջորդող օրը՝ մայիսի 29-ը, ոչ աշխատանքային օրսահմանել։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ փոխարենը աշխատանքային կլինի հունիսի 6-ը՝ շաբաթ օրը։

«Հնարավորություն ենք տալիս մարդկանց տարվա ընթացքում փոքրիկ արձակուրդներ ունենալ»,-նշել է փոխվարչապետը՝ հավելելով, որ շուտ է ասում այդ մասին, որ մարդիկ մայիսին հասցնեն մատչելի տոմսերով կարճաժամկետ հանգստի մեկնել։

Չառարկելով այդ որոշմանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ապագայում դիտարկվելիք առաջարկ է արել՝ քննարկելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ, սովորաբար, տեղափոխության ժամանակ շաբաթ օրը դասերը կամ կիսով չափ են կայանում, կամ ձախողվում են, որովհետև շաբաթ օրը համարում են ոչ աշխատանքային:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակելով արձագանքել է․ «Դե լավ, հա, թող երեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան»։

Նշենք՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշումներից մեկով հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխել է փետրվարի 1՝ շաբաթ օր: Արդյունքում՝ քաղաքացիները Բանակի օրվա առիթով 4 հանգստյան օր կունենան։

Лента

Рекомендуем посмотреть