ՀՀ-ում հունվարի 27-ը ոչ աշխատանքային է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում հունվարի 27-ը ոչ աշխատանքային է

2020-01-23 13:21 , Общество, 1660

ՀՀ-ում հունվարի 27-ը ոչ աշխատանքային է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում է կայացրել։

Ըստ այդմ՝ հունվարի 27-ի փոխարեն աշխատավորները գործի կգնան փետրվարի 1-ին` շաբաթ օրը:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

««Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:


Лента

Рекомендуем посмотреть