Երեկ երեկոյան մոտ 4 ժամ երևանյան սրճարաններից մեկում մատուցողի աշխատանք կատարած ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանին տրված թեյավճարը շուրջ 335 հազար դրամ է կազմել։ Այդ մասին հայտնում է «Մենք ենք» հիմնադրամի տնօրեն Սոնա Ազարյանը:
Ինչպես հայտնել էինք նախօրեին` ակցիայի նպատակը բարեգործությունն էր։ Հավաքված դրամական միջոցները «Մենք ենք» հիմնադրամի միջնորդությամբ կուղղվեն 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը։