ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր որպես մատուցող կաշխատի Երևանի կենտրոնում գտնվող «ROOMZ» սրճարանում։
Սրճարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ռևազյանը սրճարանում մատուցող կաշխատի ժ. 19:30-ից 23:00-ն, նրան տրվելիք բոլոր թեյավճարներն ուղղվելու են Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն, որն իրականացվելու է «Մենք ենք» հիմնադրամի միջնորդությամբ:
Նշենք՝ տասնյակից ավելի բարեգործական կազմակերպությունների միավորող «Մենք ենք» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2017-ի հոկտեմբերին, տնօրենը Սոնա Ազարյանն է։ Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ «Մենք ենք»-ի ձևավորած ֆոնդով հիմնականում օգնություն է ցուցաբերվում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, տրվում է նաև օժանդակություն՝ սոցիալական խնդիրներ ունեցող խմբերին։