Խոզերի սպանդը 5000, խոշոր եղջերավորներինը՝ 10000 դրամով․ սպանդանոցների ներկայացուցիչները պարտավորվել են - RadioVan.fm

Онлайн

Խոզերի սպանդը 5000, խոշոր եղջերավորներինը՝ 10000 դրամով․ սպանդանոցների ներկայացուցիչները պարտավորվել են

2020-01-16 20:20 , Общество, 1633

Խոզերի սպանդը 5000, խոշոր եղջերավորներինը՝ 10000 դրամով․ սպանդանոցների ներկայացուցիչները պարտավորվել են

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «ՍԱՏՄ» ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները: Պարոն Ավետիսյանը ներկաներին է փոխանցել իրացման ցանցի ներկայացուցիչների մտահոգությունները՝ սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի հետ կապված ենթադրյալ թանկացումների, կենդանիների տեղափոխման դժվարությունների մասին: Տեսչական մարմնի ղեկավարը հիշեցրել է մեկ տարի շարունակ անցկացված ամենատարբեր քննարկումների ուպայմանավորվածությունների մասին, հատկապես՝ որ կենդանի կենդանու տեղափոխումը պետք է իրականացնեն սպանդանոցները:

Քննարկումների արդյունքում ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝

-կենդանիների տերերից կենդանիկենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,

-խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,

-մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,

-խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:

Նշենք՝ հունվարի 15-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագմանպահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար:

Անասնապահությամբ զբաղվողներն, մինչդեռ, դժգոհ են այդ պահանջից։ Մի քանի տասնյակ գյուղացիներ տարբեր մարզերից այսօր առավոտյան բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց՝ նշելով, որ փոփոխությունն արվել են, սակայն պայմաններ չեն ստեղծել։

«Ո՞նց անասունները տանենք սպանդանոց, եթե չկա»,-ասել է Երևան հասած Վայքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ Վայոց Ձորի մարզում ընդամենը 1 սպանդանոց կա այն դեպքում, երբ մարզում 20 գյուղ կա։ Հեռավորությունը, անասնապահների խոսքերով, լրացուցիչ ծախսեր է պահանջում, ինչն էլ, ինքնըստինքյան, կհանգեցնի տեղական մսի թանկացմանը։

Лента

Рекомендуем посмотреть