Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը - RadioVan.fm

Онлайн

Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը

2020-01-15 15:41 , Общество, 1242

Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները ևս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբերն այս տարեսկզբին փակվել էին պետական ֆինանսավորման դադարեցման պատճառով։ Այդ խմբեր հաճախող շուրջ 24 երեխաների ծնողները փաստի առաջ էին կանգնել՝ նշելով, որ դա միակ հարմարեցված մանկապարտեզն է, որի ներառական խմբերի ձակման հետևանքով երեխաների առողջական վիճակը կվատթարանա։ Ըստ ծնողների՝ «նրանք չեն ստանա անհրաժեշտ խնամքն ու պարապմունքները հատուկ մասնագետների կողմից, իսկ իրենց կողմից տնային պայմաններում հատուկ պարապմունքները ապահովվելը անհնարին է աշխատող ծնողների համար ժամանակի առումով, իսկ չաշխատող ծնողների՝ ֆինանսական»։

Лента

Рекомендуем посмотреть