«Արմենիա Էյրվեյզ» (Armenia Airways) ավիաընկերությունը, նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ Իրաքի ու Իրանի օդային տարածքը ժամանակավորապես շրջանցելու վերաբերյալ խորհուրդը, դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ:
Այդ մասին տեղեկանում ենք ավիաընկերության ֆեյսբուքյան կայքում կատարված գրառումից։
Նշվում է, որ հաշվի առնելով վերոնշյալը «Արմենիա Էյրվեյզ»-ը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները Հունվարի 14-ից:
Հիշեցենք՝ Երևան-Թեհրան թռիչքները դադարեցվել էին այն բանից հետո, երբ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում խոցվեց ուկրաինական Boeing-737 օդանավը, ինչի հետևաքով զոհվեց 176 մարդ։