Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն

2019-12-23 15:45 , Право, 1540

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ոստիկանություն։

«4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:

Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել:

Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում...

Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել դրանք` կփոխանցեմ»,-գրել է Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակային հայտարարությամբ հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից պաշտոնական կեղծիք կատարելու վերաբերյալ փաստեր ունի։

Рекомендуем посмотреть