«Կամ ինձ դատի տվեք զրպարտելու պատրվակով, կամ թող դատախազությունը պահանջի փաստաթուղթը»․ Խաժակյանը՝ Մարությանի կողմից փաստաթուղթ կեղծելու փաստով - RadioVan.fm

Онлайн

«Կամ ինձ դատի տվեք զրպարտելու պատրվակով, կամ թող դատախազությունը պահանջի փաստաթուղթը»․ Խաժակյանը՝ Մարությանի կողմից փաստաթուղթ կեղծելու փաստով

2019-12-17 13:36 , Политика, 1483

«Կամ ինձ դատի տվեք զրպարտելու պատրվակով, կամ թող դատախազությունը պահանջի փաստաթուղթը»․ Խաժակյանը՝ Մարությանի կողմից փաստաթուղթ կեղծելու փաստով

«Նոր Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընտրովի պաշտոն զբաղեցնող անձը` Երևանի քաղաքապետը անցնում է պաշտոնեական լիազորությունները թույլ տալով պաշտոնեական կեղծիք. ունեմ բոլոր ապացույցները` փաստով»,-այդ մասին հայտարարում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

«Իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ, որով ես դիմում եմ դատախազությանը, երբ ցանկանան, ես կտրամադրեմ։ Կա փաստաթուղթ, որը դուք փոխել եք, բռնվեցիք, ժողովուրդ ջան։ Ես պաշտոնական պատասխան եմ ստացել քաղաքապետի ստորագրությամբ փաստաթուղթը, բայց իմ ձեռքի տակ այլ ստորագրությամբ ու տարբերվող փաստաթուղթ կա»,-ավագանու արտահերթ նիստում բարձրաձայնել է Խաժակյանը՝ առաջարկելով կամ իրեն դատի տալ՝ զրպարտելու պատրվակով, կամ թող դատախազությունն իրենից պահանջի փաստաթուղթը, որտեղ նույն որոշումը քաղաքապետի ստորագրությամբ չէ։

«Թող դատախազությունը վերցնի սա, տանի էքսպերտիզայի պարզի՝ իմ ձեռքի տակ եղածը ֆոտոշոփի արդյունք է, թե ոչ։ Եվ ես հույս ունեմ, որ պաշտոնական կեղծիքի հարցով մենք որոշումներ կունենանք»,-ասել է նա։

Ավելի վաղ Խաժակյանը տարածել էր Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդումը, որտեղ մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ պարոն Դավթյան,

ս.թ. նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստին հանդես եկա հայտարարությամբ և ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին։ Հայտարարությամբ ներկայացրեցի այն էական հանգամանքները, որոնք շարադրում եմ ստորև։ Բանն այն է, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ընթացքում Երևանի քաղաքապետին փոխարինել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը։

Лента

Рекомендуем посмотреть