Այսօր վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը։
Նշենք՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահի պաշտպանը բողոքարկել էրԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նոյեմբերի 7-ին կայացրած որոշումը, ըստ որի մերժվել էր Քոչարյանի պաշտպանները միջնորդությունը՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։