Գրավի դիմաց Քոչարյանին ազատելու միջնորդությունը մերժվեց - RadioVan.fm

Онлайн

Գրավի դիմաց Քոչարյանին ազատելու միջնորդությունը մերժվեց

2019-11-07 13:38 , Право, 1596

Գրավի դիմաց Քոչարյանին ազատելու միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։

Նշենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, միջնորդել էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть