Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին գումարի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին գումարի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

2019-12-20 15:33 , Право, 1325

Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին գումարի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։

«ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և արդյունքներով անախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Лента

Рекомендуем посмотреть