Երևանում Նիդերլանդների դեսպանությունը կբացվի․ 2 միլիոն եվրո հատկացվել է - RadioVan.fm

Онлайн

Երևանում Նիդերլանդների դեսպանությունը կբացվի․ 2 միլիոն եվրո հատկացվել է

2019-12-05 20:59 , Политика, 1144

Երևանում Նիդերլանդների դեսպանությունը կբացվի․ 2 միլիոն եվրո հատկացվել է

Նիդերլանդների խորհրդարանը քիչ առաջ գրեթե միաձայն ընդունել է Արտաքին գործերի նախարարության 2020թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։

Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:

Դեսպանության բացումը նախաձեռնելու գործում նշանակալի ավանդ ունեն խորհրդարանականներ Պիտեր Օմցիխտը, Ջոել Ֆորդևինդը, Մարտին վան Հելվերտը, Սվեն Կոփմանսը, Շուրդ Վիմեր Շուրդսման:

Նպատակը՝ «սատարելն է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այն խիզախ քայլերին, որ նոր կառավարությունը ձեռնարկում է կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում»։

Лента

Рекомендуем посмотреть