Онлайн

Հոլանդիայի խորհրդարանը մտադիր է Երևանում դեսպանություն բացել․ ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է

2019-11-15 15:24 , Политика, 241

Հոլանդիայի խորհրդարանը մտադիր է Երևանում դեսպանություն բացել․ ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է

«Մենք ողջունում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,-այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու նախաձեռնությանը։

Նշենք՝ Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` այս քայլով Նիդերլանդները ցանկանում է սատարել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այն խիզախ քայլերին, որ նոր կառավարությունը ձեռնարկում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում։

Лента

Рекомендуем посмотреть