Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը շարունակվում է ընդլայնվել։ ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ այն արդեն գործում է Զինված ուժերի 27 զորամասում:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այս տարվա փետրվարի 21-ի նիստում ընդունած որոշումներից մեկով փոփոխություն կատարեց Զինված ուժերի պարենավորման գործընթացում։ Եթե մինչև այդ գործընթացը իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա որոշման արդյունքում գործընթացում ներգրավվեցին նաև մասնավոր գործընկերներ: