«Զինվորների սննդի նոր համակարգը շարունակվում է ընդլայնվել»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև փաստող տեսանյութ հանրապետության զորամասերից մեկի ճաշարանից:
«Վերցրեք այնքան հաց, ինչքան կուտեք»,-նշված է ճաշարանի ցուցանակներից մեկում։
Նշենք՝ ՀՀ կառավարությունն այս տարվա փետրվարի 21-ի նիստում ընդունած որոշումներից մեկով փոփոխություն կատարեց Զինված ուժերի պարենավորման գործընթացում։ Եթե մինչև այդ գործընթացը իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա որոշման արդյունքում գործընթացում ներգրավվեցին նաև մասնավոր գործընկերներ: