Առաջարկում են բարերար Լևոն Հայրապետյանին Արցախի հերոսի կոչում շնորհել - RadioVan.fm

Онлайн

Առաջարկում են բարերար Լևոն Հայրապետյանին Արցախի հերոսի կոչում շնորհել

2019-11-15 18:39 , Политика, 8213

Առաջարկում են բարերար Լևոն Հայրապետյանին Արցախի հերոսի կոչում շնորհել

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով մտադիր է առաջադրվել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում, առաջարկում էհայ մեծ բարերար, Արցախի Վանք գյուղում ծնված Լևոն Հայրապետյանին Արցախի հերոսի կոչում շնորհել։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ստեփանակերտի ամենագողտրիկ վայրում՝ սիրահարների այգում, որը առաջին հերթին խորհրդանշում է արցախյան Մեծ հարսանիքը, Նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ տեղադրվել է հայ մեծանուն բարերար, արցախյան հողի արժանավոր զավակ Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձան, որի հանդիսավոր բացումը կլինի շուտով:

Լևոն Հայրապետյանի անմնացորդ նվիրումը իր ժողովրդին, հող ու ջրին իսկական հայրենասերի կերպարի լավագույն բնութագրումն է: Նրա մասին կարելի է երկար խոսել, բայց կարելի է նաև բազմանշանակ լռել, քանի որ Արցախի զարգացման գործում նրա ունեցած մեծ ավանդը պերճախոս վկայությունն է Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգի՝ որպես իսկական հայի ապրած տարիների:

Լևոն Հայրապետյանը Արցախի հերոս է, և, համոզված եմ, պետական այդ բարձր գնահատականը չի ուշանա:

Խոնարհումս ՄԵԾ ՀԱՅԻ պայծառ հիշատակին»,-գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախի նախագահ ընտրվելու դեպքում կվերանայի ամուսնությունների խրախուսման քաղաքականությունը՝ նորապսակներին նախկին՝ 300 հազար դրամի փոխարեն 1 մլն դրամ տրամադրելով։

Лента

Рекомендуем посмотреть