Արցախի նախագահ ընտրվելու դեպքում Արայիկ Հարությունյանը խոստանում է նորապսակներին 1 մլն դրամ տրամադրել - RadioVan.fm

Онлайн

Արցախի նախագահ ընտրվելու դեպքում Արայիկ Հարությունյանը խոստանում է նորապսակներին 1 մլն դրամ տրամադրել

2019-11-13 15:51 , Политика, 1595

Արցախի նախագահ ընտրվելու դեպքում Արայիկ Հարությունյանը խոստանում է նորապսակներին 1 մլն դրամ տրամադրել

Արցախում 2020 նախագահական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը կվերանայի ամուսնությունների խրախուսման քաղաքականությունը։

«Եթե 2008թ.-ին այդ նպատակով կառավարության կողմից ներդրվեց 300.000 ՀՀ դրամի միանվագ տրամադրման ծրագիրը, որը կարևոր աջակցություն համարվեց պետության կողմից, սակայն ամբողջությամբ չլուծեց խնդրի ֆինանսական կողմը, կարծում եմ, ժամանակն է, հաշվի առնելով նաև առկա հնարավորությունները, ավելացնել այդ գումարի չափը՝ սահմանելով 1 մլն դրամ: Սակայն սա ինքնանպատակ չէ, քանի որ նոր ընտանիքների ստեղծումը և ժողովրդագրական աճին նպաստելը պետական քաղաքականության ռազմավարության կարևոր նպատակներից են: Դա նաև մեր յուրահատուկ պայքարն է ավանդական ընտանիքի՝ որպես մնայուն արժեքի հանդեպ արվող բոլոր ոտնձգությունների դեմ: Այն կոչված է պահպանելու հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության կարևորությունը՝ տոնական սեղանի շուրջ համախմբելու ծանոթ-բարեկամներին, ինչը կարծես թե կորցնում է իր տարածականությունը մեր հասարակության մեջ»,-նախօրեին «Ողջամիտ քաղաքացի» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպմանն ասել է Արայիկ Հարությունյանը։

Лента

Рекомендуем посмотреть