Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է.Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ քրեականօրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ.Հ-ն:
Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել նոյեմբերի 4-ին։
ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնել էին, որ շարքային Հարությունյանը հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վնասվածքով, նա մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։