Հրազենային վիրավորումից Արցախում զինծառայող է մահացել․ հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Հրազենային վիրավորումից Արցախում զինծառայող է մահացել․ հարուցվել է քրգործ

2019-11-05 12:54 , Право, 1486

Հրազենային վիրավորումից Արցախում զինծառայող է մահացել․ հարուցվել է քրգործ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- գրել է Հովհաննիսյանը։

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինծառայողը զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը-խմբ․) 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть