«Հայաստանում «Ստամբուլյան կոնվենցիան» չի վավերացվելու»․ ՀՀ քաղաքացիները՝ եվրոպացի պատվիրակներին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանում «Ստամբուլյան կոնվենցիան» չի վավերացվելու»․ ՀՀ քաղաքացիները՝ եվրոպացի պատվիրակներին  

2019-11-01 17:31 , Общество, 1635

«Հայաստանում «Ստամբուլյան կոնվենցիան» չի վավերացվելու»․ ՀՀ քաղաքացիները՝ եվրոպացի պատվիրակներին

«Չի վավերացվելու», «Ինքնիշխան Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հեռու մեր ընտանիքներից»․ այս գրությամբ պաստառներով այսօր «Կամք»-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովի դարպասների առջև բողոքի էին դուրս եկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ընդդիմացող ՀՀ քաղաքացիները՝ դժգոհելով նաև Կոնվենցիայի շուրջ Հայաստանի խորհրդարանում եվրախորհրդարանականների մասնակցությամբ այդ րոպեներին ընթացող փակ քննարկման փաստից։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրել ու շարունակելու են ապրել սեփական ազգային արժեքներով, և ավանդական արժեքները պղծող որևէ փաստաթուղթ այստեղ չի կարող վավերացվել՝ նշում էին ակցիայի մասնակիցները՝ եվրոպացի պատվիրակներին հորդորելով ճնշում չգործադրել Հայաստանի վրա և չստիպել վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում

Նշենք՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու, դրա դրույթներն ու նպատակները հստակեցնելու նպատակով տեղեկատվական այցով Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը՝ ի դեմս Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագետների խմբի (ԳՐԵՎԻՕ) ղեկավար տիկին Մրսլին Նադիի, Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի հարցերով մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալ տիկին Վերոնիկա Բիլկովայի, Սերբիայի խորհրդարանի անդամ տիկին Դուբրավկա Ֆիլիպովսկիի, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչների: Այսօր նրանք խորհրդարանում էին՝ նշյալ հարցերը քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ։

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները՝ ի դեմ Վահագն Չախալյանի, շարունակելու են անժամկետ ստորագրահավաքն ընդդեմ Կոնվենցիայի վավերացման, որի մեկնարկը տրվել է ս․թ․ հուլիսի 18-ից։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть