2020 թ. հունվարի 1-ից մեկ դրույք դասաժամ պարապող որևէ ուսուցիչ 108 հազար դրամից պակաս չի վարձատրվի - RadioVan.fm

Онлайн

2020 թ. հունվարի 1-ից մեկ դրույք դասաժամ պարապող որևէ ուսուցիչ 108 հազար դրամից պակաս չի վարձատրվի

2019-10-31 17:37 , Общество, 1925

2020 թ. հունվարի 1-ից մեկ դրույք դասաժամ պարապող որևէ ուսուցիչ 108 հազար դրամից պակաս չի վարձատրվի

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է ուսուցչի նվազագույն աշխատավարձը շուրջ 108 հազար դրամ` մեկ դրույքաչափի համար (հարկերը ներառյալ) սահմանելու վերաբերյալ որոշում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշում են, որ դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայումը պայմանավորված է հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ, արդարացի բաշխման և դպրոցների ֆինանսավորման ու ուսուցիչների վարձատրության հետ կապված տարիներով կուտակված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Որոշումը ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 1-ից և կդառնա իրավական երաշխիք, որ այսուհետ մեկ դրույք դասաժամ պարապող որևէ ուսուցիչ սահմանված չափից ցածր չի վարձատրվի:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այժմ դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևով ուսումնական հաստատություններին հատկացվող գումարն ուղղակիորեն կախված է սովորողների թվից. «Այս մոտեցումը որդեգրվել է 2001 թվականից` նպատակ ունենալով խթանել մրցակցությունը դպրոցների միջև:Սակայն, հաշվի չի առնվել, որ բազմաթիվ դպրոցներ համայնքում միակն են, և դրանցում սովորողների քանակը պայմանավորված է տվյալ համայնքի բնակիչների թվով, ուստի այս դպրոցները չեն կարող մրցակցել խոշոր համայնքների ուսումնական հաստատությունների հետ: Իրականությունն այն է, որ փոքր դպրոցներին հատկացվող գումարները չենբավարարում նվազագույն ծախսերի համար, և այս իրողությունից ելնելով, տարիներ շարունակ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը փոքրաթիվ համակազմով դպրոցների համարբյուջետային միջոցների վերաբաշխում են կատարել: Այսինքն` այն գումարները, որոնք կուտակվում էին մեծ դպրոցներում, վերաբաշխման միջոցովհատկացվում էին փոքրերին, որպեսզի կարողանան ապահովել նաև այդ դպրոցների բնականոն աշխատանքը»,-կառավարության նիստում զեկուցել է նախարարը: Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` նոր բանաձևով, բացի աշակերտների թվից, փոքր համակազմով դպրոցների համար հաշվի է առնվելու նաև կոմպլեկտավորված դասարանների թիվը, որով պայմանավորված է ծախսերի հիմնական մաս կազմող ուսուցիչների վարձատրությունը:Ըստ այդմ` թերհամալրված են համարվում տարրական դպրոցում մինչև 72, հիմնական դպրոցում մինչև 162,միջնակարգ դպրոցում մինչև 207,վարժարաններում ու ավագ դպրոցներում մինչև 135 աշակերտ ունեցողհաստատությունները: Մեծ համակազմ ունեցող դպրոցների ֆինանսավորումը կիրականացվի նախկին սկզբունքով:

Ամենակարևոր փոփոխությունը դպրոցի ֆինանսավորման բանաձևում այն է, որ սահմանվում է ուսուցչի երաշխավորված նվազագույն աշխատավարձ` անկախ սովորողների թվից: Նախարարի խոսքով` այս պահին ամրագրվել է 108 հազար դրամ սահմանաչափ՝ մեկ դրույքի համար, սակայնբյուջետային հետագա հաշվարկների արդյունքում այդ թիվը կարող է բարձրանալ մինչև 125 հազար դրամի: Ամեն տարի 10 տոկոսով աշխատավարձի բարձրացում ունենալու դեպքում` 4 տարի անց ուսուցչի աշխատավարձի հարաբերակցությունը մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքի հաշվով էականորեն կբարելավվի: Առաջարկվել է նաև դպրոցի ֆինանսավորման բանաձևից հանել դասագրքերի արժեքի փոխհատուցման և կրտսեր դպրոցի սննդի համար նախատեսված գումարները, քանի որ պետական բյուջեով այդ նպատակների համար առանձին հատկացումներ են արվում:

Անդրադառնալով որոշմանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության համակարգում մենաշնորհների ձևավորումն ընդունելի չէ, և առաջնային խնդիր է ֆինանսական միջոցների համաչափ բաշխումը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով, իսկ մեկ դրույքաչափը 108 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին նախարար Հարությունյանը հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 20-ին ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ։

Կրթական գերատեսչությունից ընդգծում են՝ ուսուցչի նվազագույն աշխատավարձի սահմանումը չի նշանակում, թե որևէ ուսուցչի աշխատավարձ կնվազի․ այն դպրոցներում, որտեղուսուցիչները մինչ այժմ ստացել են ավելի բարձր աշխատավարձ, կշարունակեն վարձատրվել բարձր գործակիցներով, իսկ աշակերտների թվով կամ այլ հանգամանքներով պայմանավորված մինչ այս ավելի ցածր վարձատրվող մանկավարժները ռեֆորմի արդյունքում կունենան աշխատավարձի երաշխավորված բարձրացում:

Лента

Рекомендуем посмотреть