108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի․ նախարար - RadioVan.fm

Онлайн

108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի․ նախարար

2019-08-20 14:42 , Политика, 1784

108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի․ նախարար

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է, շրջանառության մեջ կդրվի հոկտեմբերին։ Այդ մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած աշխատանքային քննարկմանն ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ֆինանսական բանաձևի հետ կապված ունենք խնդիր, մեկ տարի է ՝ վերափոխվում է, խոսել ենք, որ մի դրույքի համեմատ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր կան, ունենալու ենք նոր բանաձևով նվազագույն աշխատավարձի շեմ, որը կկազմի 108 հազար դրամ, դա նշանակում է, որ 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի»,-մանրամասնել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նոր մոդելն ազդելու է հավասար սկզբունքով աշխատավարձեր տրամադրելու վրա:

Կրթական ոլորտի վերաբերյալ շուրջ 1 ժամ տևած Փաշինյան-Հարությունյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած աշխատանքային քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ձևաչափով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին աշխատանքային քննարկումն ունեցել էր օրեր առաջ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Գործադիրի ղեկավարն ընդգծել էր, որ դրական արձագանքների դեպքում՝ այս մոդելով քննարկումները շարունակական կլինեն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть