«Անձնական պատասխանատվություն եմ զգում»․ ավագանու անդամը՝ կենգուրուների հոշոտման դեպքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Անձնական պատասխանատվություն եմ զգում»․ ավագանու անդամը՝ կենգուրուների հոշոտման դեպքի մասին

2019-10-31 17:19 , Общество, 999

«Անձնական պատասխանատվություն եմ զգում»․ ավագանու անդամը՝ կենգուրուների հոշոտման դեպքի մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Երևանի կենդանաբանական այգու երեք կենգուրուների հոշոտման դեպքին՝ նշելով, որ կատարվածի առնչությամբ անձնական պատասխանատվություն է զգում։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Առավոտ շուտ այդ դաժան լուրը լսելը կրկնակի ցավոտ էր, որովհետև տեղի ունեցածի համար նաև անձնական պատասխանատվություն եմ զգում:

Մի կողմից մարդասիրական կերպով ենք վնասազերծում շներին՝ պահպանելով նրանց կյանքը, մյուս կողմից՝ չկարողացանք պահպանել երեք կենգուրու:

Ոհմակները հաղթում են՝ ունենալով թվի առավելություն: Այո, Կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը աշխատում է իր ուժերի մաքսիմալ չափով, բայց դա թույլ չի տալիս այս փուլում ապահովագրել առաջին հերթին երևանցիներին ոհմակների հարձակումից:

Երկրորդ խնդիրը վերաբերում է կոնկրետ Կենդանաբանական այգու տարածքին, որը մինչ օրս պարսպապատված չէ: Թեպետ խնդիրը բարձրացվել է, և աշխատանքները մեկնարկել են, բայց կրկին ժամանակի խնդիրը իր «սև գործն» արեց:

Շատ ցավալի իրողության առնչվեցինք»:

Лента

Рекомендуем посмотреть