Շների ոհմակը հոշոտել է Երևանի կենդանաբանական այգու 3 կենգուրուի - RadioVan.fm

Онлайн

Շների ոհմակը հոշոտել է Երևանի կենդանաբանական այգու 3 կենգուրուի

2019-10-31 14:27 , Общество, 1767

Շների ոհմակը հոշոտել է Երևանի կենդանաբանական այգու 3 կենգուրուի

«Հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից»,-տարածած հաղորդագրությամբ հայտնում է Երևանի կենդանաբանական այգու անձնակազմը՝ նշելով, որ ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող 3 կարմրավիզ կենգուրուների անկում։

«Շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:

Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ Ամստերդամի կենդանաբանական այգուց ս.թ դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:

2011թ-ից ցայսօր Երևանի կենդանաբանական այգիթափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում էկենդանիների անկում և/կամ ֆիզիկական վնասվածք, ինչը հետևանք է Կենդանաբանական այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ և այլն) անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:

Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով խնդրի նրբանկատությունն ու կենդանիներին խնամողների էմոցիոնալ կապը կենդանիների հետ, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ խնդրին ոչ ճշգրիտ գնահատականներ տալուց և աղբյուրից չճշտված տեղեկատվություն տարածելուց»,-ասված է կենդանաբանական այգու անձնակազմի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть