Արտաշատի դպրոցներին հացաբուլկեղեն մատակարարող ձեռնարկության գործունեությունը կասեցվել է - RadioVan.fm

Онлайн

Արտաշատի դպրոցներին հացաբուլկեղեն մատակարարող ձեռնարկության գործունեությունը կասեցվել է

2019-10-29 17:56 , Право, 1429

Արտաշատի դպրոցներին հացաբուլկեղեն մատակարարող ձեռնարկության գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: Պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, իսկ պատրաստի արտադրանքը չի ունեցել մակնշում։

Ա/Ձ Անահիտ Վարդանյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Տեսչական մարմինից հիշեցնում են, որ այս տնտեսվարողը նաև վարձակալում էր Արտաշատի թիվ 4 և թիվ 5 հիմնական դպրոցների բուֆետները:

Հիշեցնենք՝ Արտաշատի թիվ 5 դպրոցի ճաշարանից գնված պիցցայից 23 աշակերտի թունավորվելուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն սկսեց Արտաշատի բոլոր դպրոցներում, ինչպես նաև մատակարար ընկերություններում։

Лента

Рекомендуем посмотреть