Պիցցայից 23 աշակերտի թունավորվելուց հետո վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում - RadioVan.fm

Онлайн

Պիցցայից 23 աշակերտի թունավորվելուց հետո վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում

2019-10-16 14:03 , Общество, 1420

Պիցցայից 23 աշակերտի թունավորվելուց հետո վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում

Սննդամթերքի աննվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի հրամանով այսօր վերահսկողական միջոցառումներ են սկսվել Արտաշատ քաղաքի բոլոր դպրոցներում:

ՍԱՏՄ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արարատի մարզային կենտրոնի և Երևանից գործուղված տեսուչները կստուգեն դպրոցների բուֆետ/ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների համապատասխանությունը սահմանված նորմերին, վաճառվող սննդամթերքի համապատասխանությունը ինչպես «Սննդամթերքի անվատանգության մասին» ՀՀ օրենք պահանջներին, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների» մասին թիվ 32-Ն հրամանում ներառված ցանկին, որտեղ հստակ նշված է, թե ինչ սննդամթերք չի կարելի վաճառել հանրակրթական ուսումնական հաստատություններում (ՍԱՏՄ տեսուչները ուսումնական տարվա սկզբին կազմակերպվող շրջայցերի ժամանակ այս մասին հիշեցնում ու զգուշացնում են հանրապետության բոլոր դպրոցների տնօրինությանն ամեն տարի):

Տեսչական մարմնից հայտնում են, որ գործընթացը կլինի շարունակական, մինչև տարեվերջ վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:

Տեսչական մարմնից հիշեցնում են, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ առողջապանության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել էԱ/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Դպրոցի բուֆետում առկա պիցցայից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ տվյալ սննդատեսակի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть