ՀՀ զինված ուժերում ևս մեկ զորամաս անցել է սննդի կազմակերպման նոր համակարգի՝ նման զորամասների թիվը դարձնելով 16։
«Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով: Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ 16»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով փաստող տեսանյութ։
Ի դեպ՝ սննդի կազմակերպման նոր համակարգից զինվորների դրական արձագանքը չի ուշացել․ Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները օրեր առաջ իրենց գոհունակությունը հայտնել են «ափսե-գրառմամբ», որը սոցցանցի իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք՝ ՀՀ կառավարությունն այս տարվա փետրվարի 21-ի նիստում ընդունած որոշումներից մեկով փոփոխություն կատարեց Զինված ուժերի պարենավորման գործընթացում։ Եթե մինչև այդ գործընթացը իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա որոշման արդյունքում գործընթացում ներգրավվեցին նաև մասնավոր գործընկերներ: