«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ վաղը՝ հոկտեմբերի 19-ին, աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այդ մասին հայտնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
«Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 24:00-ին։
Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ և անխափան»,-ասված է տարածած հաղորդագրությունում։
Նշենք՝ «Սրտումս Երևան» կարգախոսի ներքո հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից, իսկ տոնական օրը կեզրափակվի 22.00-ին՝ վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով այսօրվանից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 14:00-ից մինչև ժամը 09:00-ն Երևան քաղաքի որոշ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: