Խորհրդարանում մեկնարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումը - RadioVan.fm

Онлайн

Խորհրդարանում մեկնարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումը

2019-10-03 15:51 , Право, 1673

Խորհրդարանում մեկնարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քննարկումը

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի ()դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը։

Հարցը քննարկվում է առանց Հրայր Թովմասյանի մասնակցության, թեև, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ պարոն Թովմասյանը պատշաճ կերպով հրավիրվել է։

Նշենք՝ այսօր ՍԴնախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իր՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն, որի պատճառով նպատակահարմար չի համարում մասնակցություն ունենալ այդ քննարկմանը։

Лента

Рекомендуем посмотреть