Ուղևորների հոսքի ավելացման և մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը:
Այդ մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։
Ըստ այդմ՝
№100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15 և 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 և 21:05 համապատասխանորեն:
Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետևյալ կարգով՝
-Երևանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50,
-Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երևան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն: