Վանեցյանը չի համապատասխանել քաղաքական մեծամասնության ունեցած ակնկալիքին․ «իմքայլական» պատգամավոր - RadioVan.fm

Онлайн

Վանեցյանը չի համապատասխանել քաղաքական մեծամասնության ունեցած ակնկալիքին․ «իմքայլական» պատգամավոր

2019-09-17 15:05 , Политика, 1010

Վանեցյանը չի համապատասխանել քաղաքական մեծամասնության ունեցած ակնկալիքին․ «իմքայլական» պատգամավոր

«Պարոն Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,-այդ մասին այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով հարցին, թե իր համար հստա՞կ է, ինչու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարարվեց պաշտոնից։ Պատգամավորի քաղաքական գնահատականով՝ գործ ունեն ոչ թե հրաժարականի, այլ ազատման հետ։

«Նա հեռացել է, այդ հարցին անդրադարձել է նաև վարչապետն իր մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով բոլոր հարցերին»,-նշել է իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք՝ երեկ Արթուր Վանեցյանը հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին՝ ընդգծելով, որ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Վանաձորում հրավիրված մամլո ասուլիում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականին, ասել էր, որ դա իր և ԱԱԾ արդեն նախկին տնօրենի միջև կայացած մի քանի քննարկումների և փոխադարձ համաձայնության արդյունք է։

Лента

Рекомендуем посмотреть