Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

2019-09-17 14:05 , Право, 1351

Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, րոպեներ առաջ կայացրած որոշմամբ մերժեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անհապաղ վերացնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, հիմնվելով Սահմանադրական դատարանի (ՍԴ) սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա, ըստ որի՝ Քոչարյանի դիմումի հիման վրա հակասահմանադրական է ճանաչվել Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին, ինչը պահանջում էին նաև Քոչարյանի աջակիցները։

Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան։

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

Лента

Рекомендуем посмотреть