Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց էին՝ ՍԴ որոշումը քննելու և Քոչարյանին ազատ արձակելու պահանջով - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց էին՝ ՍԴ որոշումը քննելու և Քոչարյանին ազատ արձակելու պահանջով

2019-09-09 15:52 , Право, 1785

Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց էին՝ ՍԴ որոշումը քննելու և Քոչարյանին ազատ արձակելու պահանջով

«Ազատություն Քոչարյանին»․ այս վանկարկումով «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին կոչ անելով ի կատար ածել Սահմանադրական դատարանի (ՍԴ) օրեր առաջ կայացրած որոշումը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 6-ին հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշումը՝ հակասահմանադրական ճանաչելով դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։

Այսպես՝ հակասահմանադրական է ճանաչվել Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Лента

Рекомендуем посмотреть