«Ռուսաստանը և Հայաստանը սկսել են վիճել Ադրբեջանի պատճառով»․ ադրբեջանական ԶԼՄ - RadioVan.fm

Онлайн

«Ռուսաստանը և Հայաստանը սկսել են վիճել Ադրբեջանի պատճառով»․ ադրբեջանական ԶԼՄ

2019-09-13 17:45 , Политика, 1073

«Ռուսաստանը և Հայաստանը սկսել են վիճել Ադրբեջանի պատճառով»․ ադրբեջանական ԶԼՄ

«Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում հայտարարությունն առաջ է բերել Հայաստանի արտգործնախարարության զայրույթը»,-այդ մասին «Ռուսաստանը և Հայաստանը սկսել են վիճել Ադրբեջանի պատճառով» վերնագրով հոդվածում նշում է ադրբեջանական «haqqin.az» ինտերնետային պարբերականը՝ հղում կատարելով ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի այսօր արած հայտարարությանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը՝ նշել է, որ ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին ու, որ ՀԱՊԿ կանոնադրությունում հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը։

Лента

Рекомендуем посмотреть