«ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի համաձայնության ցանկացած դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին»․ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը՝ ՌԴ փոխվարչապետի հայտարարության մասին - RadioVan.fm

Онлайн

«ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի համաձայնության ցանկացած դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին»․ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը՝ ՌԴ փոխվարչապետի հայտարարության մասին

2019-09-13 16:11 , Политика, 1089

«ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի համաձայնության ցանկացած դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին»․ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը՝ ՌԴ փոխվարչապետի հայտարարության մասին

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին»,-այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ՀՀ ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։

Նաղդալյանի խոսքով՝ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը։

«Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը»,-մանրամասնել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։

Лента

Рекомендуем посмотреть