ՀՀ վարչապետի որոշմամբ Սամվել Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Նշենք՝ այս օրերին ծառայողական քննություն է ընթանում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ՝ ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով։
Արդյո՞ք Սամվել Ավետիսյանի պաշտոնանկությունը կապված է Ամուլսարի քրեական գործի հետ՝ դեռ հայտնի չէ: