Ադրբեջանի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչի օդաչուի մարմինը հայտնաբերել են:
Որոնողական խմբի անդամներն այն դուրս են բերել Կասպից ծովից։
«Հայտնաբերվել և ծովից դուրս է բերվել հուլիսի 24-ի գիշերը ուսումնամարզական թռիչքի ժամանակ ծովն ընկած Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ՄիԳ-29 կործանիչի օդաչու, գնդապետ-լեյտենանտ Ռաշադ Աթաքիշիևի մարմինը»,-ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:
Նախօրերին հաղորդվել էր ՄիԳ-29-ի «սև արկղը» հայտնաբերելու մասին: Մասնագետներն այժմ ուսումնասիրում են ինքնագրիչ սարքի տեխնիկական վիճակը՝ հիշողության մեջ պահպանված տեղեկությունները դուրս բերելու համար։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ հուլիսի 24-ին ուսումնավարժական թռիչք իրականացնող ինքնաթիռի հետ 22:00-ի սահմաններում կապը հանկարծակի կորել էր։