Ադրբեջանական ՄիԳ-29 է կործանվել, ենթադրվում է՝ Կասպից ծովում - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական ՄիԳ-29 է կործանվել, ենթադրվում է՝ Կասպից ծովում

2019-07-25 12:24 , Мир, 1152

Ադրբեջանական ՄիԳ-29 է կործանվել, ենթադրվում է՝ Կասպից ծովում

Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ ժամը 22:00-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքներ իրականացնող ինքնաթիռի հետ կապը հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից։

Նախնական վարկածով՝ ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը:

Օդաչուի որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ավիավթարի պատճառը հետաքննվում է:

Лента

Рекомендуем посмотреть