«Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Գործընթացը շարունակական է»,-տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք՝ քաղաքային իշխանություններըհուլիսի 12-ին հայտարարեցին, որ շենքերի համատիրությունների դիմումների հիման վրա սկսում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը, ու, որ մեկնարկը տրվել է Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասեցեներում գտնվող շենքերից։