«Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից - RadioVan.fm

Онлайн

«Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

2019-07-30 19:08 , Общество, 1228

«Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից:

Այդ մասին հայտնում են սոցիալական գերատեսչությունից։ Նշվում է, որ տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը, իսկ մածուն ապրանքատեսակից տեղում կատարված նմուշառության արդյունքներն ուղարկել է «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիա՝ համապատասխան փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:

Մատակարարը պարտավորվել է 1-օրյա ժամկետում փոխարինել մատակարարված թթվասերը՝ տեխբնութագրին համապատասխանող ապրանքատեսակով:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ մածուն ապրանքատեսակը ևս չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին. Այն ևս պատրաստված է ոչ թե բնական կաթից, այլ կաթի փոխարինիչից:

Այս խմբաքանակի փոխարինման համար ևս «Գալիմա» ընկերությանը տրվել է մեկօրյա ժամկետ, որի խախտման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմելու է պայմանագրով նախատեսված պատժի միջոցներին:

Նշենք՝ վերջին օրերին սոցիալական գերատեսչությունը տեղեկացրել է կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին այլ արտադրանք և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին՝ շագանակագույն, տհաճ հոտով 40 կգ միս մատակարարելու դեպքերի մասին։

Лента

Рекомендуем посмотреть