Մատակարարը Գավառի մանկատուն է տարել շագանակագույն, տհաճ հոտով 40 կգ միս - RadioVan.fm

Онлайн

Մատակարարը Գավառի մանկատուն է տարել շագանակագույն, տհաճ հոտով 40 կգ միս

2019-07-25 16:54 , Общество, 1367

Մատակարարը Գավառի մանկատուն է տարել շագանակագույն, տհաճ հոտով 40 կգ միս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ:

Այսպես, հայտով պահանջված 10 կգ պղպեղը և 50 կգ կշռով խնձորն ուղղակի բացակայել են, իսկ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող տրանսպորտային միջոցով: Մսի արտաքին տեսքի զննությամբ պարզվել է, որ այն ունի գույնի փոփոխություն, առկա են շագանակագույն կտորներ, տհաճ հոտ, մկաններն ու ջլերը մուգ դեղնավուն են եղել:

Հաշվի առնելով ներկայացված փաստերը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պայմանագրի համաձայն, եռօրյա ժամկետ է սահմանել մատակարար «Ֆոտոն» ՍՊԸ-ի համար՝ ներկայացված թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու համար:

Նշենք՝ օրերս էլ սոցիալական գերատեսչությունը հայտնեց կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին այլ արտադրանք մատակարարելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть