Հաց ու քաղցրեղեն անցորդներին՝ ի հիշատակ «Հաց բերող»-ի - RadioVan.fm

Онлайн

Հաց ու քաղցրեղեն անցորդներին՝ ի հիշատակ «Հաց բերող»-ի  

2019-07-26 19:59 , Общество, 1772

Հաց ու քաղցրեղեն անցորդներին՝ ի հիշատակ «Հաց բերող»-ի

Այսօր՝ հուլիսի 26-ին, լրանում է երրորդ տարին, որ ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանը, ով հետո ստացավ «Հաց բերող» անունը, ճեղքեց ոստիկանական պատնեշը և հաց հասցրեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված ու 10 օր շարունակ սոված ու ծարավ վիճակում այնտեղ գտնվող10 սապստամբ Սասնա Ծռերին:

Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակին «Սասնա Ծռերն» այսօր ժամը 19:00-ից Հյուսիսային Պողոտայում հարգանքի յուրօրինակ միջոցառում էին նախաձեռնել, որի ընթացքում անցորդներին բաժանվում էին հաց, թխվածքաբլիթներ։

Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ այսօր ավելի վաղ «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է․

«Երեք տարի առաջ՝ 2016 թ. հուլիսի 26-ին, ՀՀ քաղաքացի Արթուր Սարգսյանը ճեղքեց զինված ու բարիկադավորված ոստիկանության շղթան և հաց հասցրեց ՊՊԾ գնդում գտնվող Սասնա Ծռեր ապստամբ խմբավորման անդամներին:

Արթուր Սարգսյանը, փաստորեն, երկրորդ անգամ, այն էլ՝ միայնակ, գրավեց ՊՊԾ գունդը՝ մեկ անգամ ևս ցույց տալով, որ փտած համակարգը հոգեվարքի մեջ է:

Արթուր Սարգսյանին ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ և սիրեց ու ընդունեց որպես մեր ժամանակների հերոսի, իսկ Հուլիսի 26-ը սահմանեց որպես Հաց Բերողի օր»,-այդ մասին այսօր հայտարարություն է տարածել «Ազգադավ ու բռնակալ ռեժիմը, չնայած կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություններին, չհաշտվելով իր համակարգը քանդող նրա արարքի և նրա նկատմամբ համաժողովրդական սիրո դրսևորման հետ, վրեժի և ոխակալության ստոր դրդումներով երկու անգամ կալանավորեց և տևական ժամանակ բանտում պահեց նրան: Երկրորդ կալանավորման դեմ բողոքի երկարատև հացադուլից հետո նա ազատվեց կալանքից, սակայն նրա հյուծված օրգանիզմն այլևս չկարողացավ դիմակայել սրացած հիվանդություններին և 2017 թ. մարտի 16-ին Արթուր Սարգսյանը մահացավ:

Ռեժիմին հեռացնելուց և Հաց Բերող Արթուր Սարգսյանի հերոսության և հիշատակի առաջ հրապարակավ խոնարհվող իշխանության հաստատումից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն Արթուր Սարգսյանին տանջամահ արած մարդիկ դեռևս անպատիժ են:

Հաց բերողին կալանավորելու և տանջամահ անելու հանցագործության գլխավոր պատասխանատու և պատվիրատու Սերժ Սարգսյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, նրա երկրորդ կալանավորումը ջանադրաբար հիմնավորող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, Սասնա Ծռերի գործով քննչական խմբի պետ Էդիկ Հակոբյան, դատավորներ Արթուր Մկրտչյան և Կարինե Ղազարյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան՝ սա դահիճների ոչ լրիվ ցանկն է, մնացածին պետք է բացահայտի և պատասխանատվության կանչի անաչառ քննությունը:

Դրա փոխարեն ծածկադմփոցի նպատակով հարուցվել և մինչ օրս իբրև թե քննվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նրան անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ անհեթեթ քրեական գործ, որն ակնհայտորեն չունի արդարադատության հասնելու որևէ հեռանկար:

Մինչդեռ թվարկվածներից Արթուր Դավթյանը, Էդիկ Հակոբյանը և պատվեր կատարող դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին՝ նրանցից ոմանք նույնիսկ պարգևներ են ստանում հեղափոխական կոչվող իշխանության ձեռքից և վայելում են նրա բարեհաճությունը:

Հաց Բերողին մահվան հասցնելու գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը և բոլոր մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը իրավունքի, ժողովրդավարության, արդարության, մարդասիրության և հեղափոխության նպատակների ու արժեքերի նկատմամբ ներկայիս իշխանության հավատարմության ամենաակնառու փորձաքարերից մեկն է:

Անսահման սիրով և անհուն կարոտով խոնարհվում ենք Հաց Բերող Արթուր Սարգսյանի պայծառ հիշատակի և Հաց բերելու օրվա խորհրդի առաջ: Համոզված ենք, որ անկախ ներկայիս իշխանության քայլերից, Հաց Բերողի և մեր ժողովրդի բոլոր դահիճներն ու պետականության թշնամիները ոչ ուշ ապագայում կանգնելու են Հայկական Նյուրնբերգի առաջ»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть