Հյուսիսային պողոտայում կհարգեն «Հաց բերող»-ի հիշատակը - RadioVan.fm

Онлайн

Հյուսիսային պողոտայում կհարգեն «Հաց բերող»-ի հիշատակը

2019-07-24 17:22 , Общество, 2118

Հյուսիսային պողոտայում  կհարգեն «Հաց բերող»-ի հիշատակը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սույն թվականի հուլիսի 26-ին լրանում է երրորդ տարին, որ Հաց Բերող Արթուր Սարգսյանը, անօրինակ հերոսություն գործելով, ճեղքեց ոստիկանական պատնեշը և հաց հասցրեց ՊՊԾ գնդում գտնվող ապստամբ Սասնա Ծռերին:

Տեղեկացնում ենք, որ այդ օրը, ժամը 19:00-ից սկսած Հյուսիսային Պողոտայում հարգանքի տուրք կմատուցվի Արթուր Սարգսյանի հիշատակին»:

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը, ով հետո ստացավ «Հաց բերող» մակակնունը, 2016 թվականի հուլիսի 26-ին առավոտ վաղ ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ հաց էր հասցրել 10 օր անոթի վիճակում ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին։ 2016 թ. հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

2016 թ. դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից:

2017 թ. փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով, մինչդեռ նա ներկայացել էր քննչական մարմին փետրվարի 6-ին:

Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։

Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր և երթեր։

Մարտի 6, 2017 – ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարեց մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորության միջնորդությունն ու Արթուր Սարգսյանին ազատ արձակվեց:

2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ին Արթուր Սարգսյանը օղակված ճողվածք ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն: Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատության տարածած հաղորդագրության՝ կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուրի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն, միացվել էր արհեստական շնչառության սարք։

Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի համոզմամբ՝ վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների: Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть