- «Համալրվում ենք Գանայից եկած աշխատողներով, որ իրականացնենք Երևան քաղաքի աղբահանությունը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքանային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը՝ հրապարակելով լուսանկար Գանայից եկած աշխատողների հետ:
Հրապարակման մեկնաբանություններից տեղեկանում ենք, որ մայրաքաղաքի աղբահանության գործում ներգրավված են նաև աշխատողներ Հնդկաստանից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքանային հիմնարկը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հիմնարկին անհրաժեշտ են բանվորներ և վարորդներ, համապատասխանաբար, 200.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ) և 290.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը